Կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք, փոխանցում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:
Մինչև օգոստոսի 18-ը երկրում հաստատվել է կորոնավիրուսի 255 դեպք, 248-ն արդեն առողջացել է: Փաստացի բուժվում է 6 հոգի, ընդհանուր մեկուսացված է 11 քաղաքացի:
Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Արցախում թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել, կատարվել է 8207 փորձանմուշի հետազոտություն: