18 օգոստոսի 2020 - 14:14 AMT
Լիբանանում կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալները լիքն են․ Երկիրը 2 շաբաթով փակելու առաջարկ կա

Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է օգոստոսի 4-ին Բեյրութում պայթյունից հետո, վարակվածների ընդունող հիվանդանոցները լիքն են, փոխանցում է AFP-ն։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Մահացածների թիվը հասել է 173-ի: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին:

Առողջապահական ոլորտի պատասխանատուները պահանջել են երկրում երկշաբաթյա կարանտին հայտարարել՝ պանդեմիայի զսպման համար։

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քան պաշտոնականն է։ Նա հորդորել է բոլորին դիմակ կրել՝ նշելով, որ վիրուսը տարածվում է ամենուր։

«Սա կայնքի ու մահու հարց է»,- նշել է Հասանը՝ հավելոլով, որ առաջիկայում հնարավոր է մասնավոր ու պետական հիվանդանոցները չկարողանան պացիենտների ընդունել։

Վերջին 24 ժամում Լիբանանում վարակի 456 նոր դեպք է գրանցվել, ցուցանիշը ռեկորդային է երկրի համար։ Վարակակիրների ընդհանուր թիվը 9337 է, 105 մահ կա վիրուսից։