20 օգոստոսի 2020 - 11:00 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 263 նոր դեպք կա ու 5 մահ

Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,319-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 263-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 836 դեպք կա, այլ պատճառով՝ 251։

Ապաքինվել է ևս 250 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,476 է։ Փաստացի բուժվողների թիվը 5756 է։

Մեկ օրում թեստավորվել է 1993 մարդ։

Ընդհանուր առմամբ, 190,560 թեստ է արվել։