Գերմանիայում օգոստոսի 20-ի դրությամբ վերջին մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1707-ով, ապրիլից հետո սա վարակման ամենաբարձր ցուցանիշն է, փոխանցում է Deutsche Welle-ն։
Գերմանիայում վարակակիրների մեծ թիվ է գրանցվում հատկապես երկրի հյուսիսային հատվածում, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինում։ Փորձագետներն արդեն մատնանշում են վարակակիրների թվի աճ ամբողջ աշխարհում, եվրոպական մի շարք երկրներում ևս վարակակիրների աճ է նկատվում։
Գերմանայում կորոնավիրուսով վարակվածների աճը կապվում է քաղաքացիների՝ արձակուրդից վերադարձի, ինչպես նաև մեծ երեկույթների կազմակերպման հետ։ Կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել սահմանափակումների թուլացմանը, իսկ առողջապահության նախարար Յենս Շպանը կոչ է արել չեղարկել առաջիկա դիմակահանդեսային սեզոնը։
Ընդհանուր առմամբ, Գերմանիայում պանդեմիայի սկզբից մահացել է 228,621 մարդ, առողջացել է 204,800 հոգի։