21 օգոստոսի 2020 - 11:03 AMT
ՀԲ․ Համաճարակը սպառնում է 100 մլն մարդու ծայրահեղ աղքատ դարձնել

Կորոնավիրուսի համաճարակը կարող է մինչև 100 մլն մարդու վերադարձնել ծայրահեղ աղքատության։ Այս մասին, Bangkokpost.com-ի փոխանցմամբ, հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մալպասը:

Նրա խոսքով՝ իրավիճակը թելադրում է, որ վարկատուները կրճատեն ռիսկի ենթակա աղքատ երկրների պարտքի չափը։ Թեև, ՀԲ նախագահի գնահատմամբ՝ սա բավարար չէ իրավիճակը փրկելու համար։

Մեծ քսանյակի որոշ երկրներ արդեն պարտավորվել են դադարեցնել ամենաաղքատ երկրներից պարտքերի վճարումները մինչև տարեվերջ, և հնարավոր է՝ սկզբունքը կիրառեն նաև մյուս տարվա համար։

Օգոստոսի 21-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 22,679,466 մարդ, մահացել է 793,710-ը, առողջացել՝ 14,542,845-ը։

Photo. Getty Images