21 օգոստոսի 2020 - 11:17 AMT
$10 մլն-ի դրամաշնորհ` ՀՀ-ի անտառների վերականգնմանը

Оգոստոսի 19-ին «Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է Հայաստանի 2019-ին ներկայացված հայտը, որով ՀՀ-ին կտրամադրի $10 մլն-ի դրամաշնորհ։ Այն կուղղվի անտառների վերականգնմանը, դիմադրողականության հզորացմանը, ժամանակակից տնկարանների հիմնմանը ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի արդյունքում համայնքներում կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր։

Ծրագրի ընդհանուր բյուջեն $18.7 մլն է (10 մլն-ը ԿԿՀ-ից և 5.9 մլն-ը` ՀՀ կառավարությունից)։