Հայաստանն ու ՌԴ-ն հայկական ավիացիոն պարկի շուրջ համաձայնագիր են կնքել, փոխանցում են Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից։
Կարդիականացվի 4 Սու-25 մարտական ինքնաթիռ։
Համաձայնագրի կնքմանը ներկա են եղել ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Տոնոյանն օգոստոսի 23-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Նա ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան մարտական գործողությունները։