ԱՄՆ կառավարությունը, Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,436,000 է հատկացրել Հայաստանին՝ Covid-19-ի դեմ պայքարի համար։
ԱՄՆ ՄԶԳ-ն $1 մլն-ի օժանդակությամբ կաջակցի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին տնտեսապես վերականգնվել համավարակից և հարմարեցնել կարիքները hետկորոնավիրուսային աշխարհի իրողություններին:
Պետդեպարտամենտի կողմից տրամադրվող հավելյալ $436,000 կհատկացվի այն խոցելի միգրանտների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։ Այս օժանդակության շնորհիվ նրանք կունենան կացարան, մթերք, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվելու բժշկական և սոցիալական ծառայություններից։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մոտ $4 մլն-ի հրատապ օգնություն է տրամադրել 2020-ին:
Covid-19 համավարակի դեմ պայքարին տրամադրված աջակցությունից բացի, անցած 20 տարվա ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրել է ավելի քան $1․57 մլրդ, որից մոտ 106 մլն-ը՝ առողջապահության ոլորտում:
ԱՄՆ-ն տրամադրում է կենսական անհրաժեշտության աջակցություն՝ գործակցելով ՀՀ կառավարության, միջազգային մարդասիրական գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ բացահայտելու ներդրումի կարիք ունեցող ոլորտները՝ ըստ առաջնահերթության։