25 օգոստոսի 2020 - 16:58 AMT
ՄԱԿ․ Տուրիզմի ոլորտում 120 մլն մարդ կարող է գործազուրկ դառնալ

Կորոնավիրուսի պատճառով միջազգային զբոսաշրջային հոսքերը 2020-ի առաջին 5 ամսվա ընթացքում 2 անգամից ավելի նվազել են, ոլորտը $320 մլրդ-ի վնաս է կրել, 120 մլն մարդ կարող է գործազուրկ դառնալ, հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է «Վեդոմոստին»:

Նրա խոսքով՝ Մոլորակի բնակչության ամեն 10-րդ մարդն աշխատում է այդ ոլորտում։

Գուտերեշը նշել է նաև, որ ոլորտին աջակցություն կարելի է ցուցաբերել տեխնոլոգիաների օգտագործման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման, ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման միջոցով։

Օգոստոսի 25-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 23․6 մլն-ը, վիրուսից մահացել է 813,000-ից ավելի մարդ։