9 փետրվարի 2009 - 14:50 AMT
Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային նախագծերից չի ստանում համաշխարհային հանրության պատշաճ արձագանքը
«Օգոս֊տոսյան իրադարձությունները բոլո֊րի համար ակնհայտ դարձ֊րին Կովկասում իրավիճակի լարվածու֊թյան իրական մակարդակը եւ այստեղ առկա մարտահրավերների ու վտանգների լրջությունը: Սա հիշեցում էր ներգրավված բոլոր կողմերին, որ այս տարածաշրջա֊նում յուրաքանչյուր անզգույշ խոսքը, յուրա֊քանչյուր չհաշվարկ֊ված քայլը հղի է անկանխատեսելի հետեւանք֊ներով: Այդ մասին, ելույթ ունենալով Անվտանգության գծով Մյունխենի 45-րդ միջազգային համաժողովում, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Սպա֊ռա֊զինությունների մրցավազքը, ռազ֊մա֊կան բյուջեի շեշտակի ավե֊լացումը, ռազ֊մա֊տենչ հայտարարությունները շիկացնում են մթնո֊լորտը, ինչն անխուսա֊փե֊լիորեն հանգեց֊նում է սադրանքների, գործողությունների եւ այնպիսի իրավի֊ճակների, որոնք, ինչպես սովորաբար լինում է, կարող են դուրս գալ այդ մթնո֊լորտի ստեղծ֊ման համար պատասխանա֊տու֊ների հսկողու֊թյունից: Դասա֊գրքա֊յին ճշմարտություն է, որ ուժի կիրառման սպառնալիքը վտանգում է խա֊ղաղությունը, իսկ խաղաղու֊թյան դեմ ուղղված ոտնձգություն֊ները պետք է անարձագանք չմնան:

Անդրադառնալով բաժանարար գծերի ավելացման անթույլատրելիությանը` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ «սառը պատերազմն» ավարտվել է, ու չպետք է կենսու֊նակ լինեն այդ մեծ հակա֊մար֊տության քաղաքական տրամաբա֊նությունն ու գործելաոճը: «Աշխարհն ակա֊նատես է եղել, թե ինչ վտանգներ է պարունակում բեւեռների ու հակա֊սությունների հիմքով բաժանված երկրագունդը: Մենք սեփական կյանքում ենք զգացել տարա֊ծա֊շրջանային բաժա֊նումների հետեւանք֊ները: Երրորդ դասը տարածաշրջա֊նում տարանցիկ այլընտրանքային ուղիների զարգացման կարեւորու֊թյունն է: Տարածաշրջանի նշանա֊կու֊թյան մասին շատ է խոսվել. ասացե՛ք խնդրեմ, ինչպիսի՞ կարեւորության մասին է խոսքը, երբ որեւէ հնարավոր լարվածություն կարող է զրոյի հավասարեցնել ողջ տարածաշրջանի տնտե֊սական նշանակությունը առնվազն ինչ-որ ժամանակահատվածում: Մեր տա֊րա֊ծաշրջանի տնտեսական կարեւո֊րությունն ամրա֊պնդելու համար դեռ շատ բան կա անելու, եւ առաջին հերթին դա վերաբերում է այլընտ֊րանքային ուղիների զար֊գացմանը»,-ասել է նա:

«Կարծում եմ, որ համաշխար֊հային տնտեսական ճգնաժամը չի նվա֊զեցնի տարածաշրջանի մի֊ջազ֊գա֊յին դերը: Սակայն կարծում եմ նաեւ, որ ճգնաժամը եւ դրա դասերը կստիպեն անցնելու տարածաշրջա֊նի էներգետիկ եւ տրանսպորտային զարգացման առավել արդյունա֊վետ մոդելների: Մեկնաբանեմ ասածս. եթե ռեսուր֊սային գների ակնառու բարձր մակարդակն անց֊յալում թույլ էր տալիս առանձին դեպ֊քե֊րում գնալ տնտեսապես ակնհայտորեն ոչ օպտիմալ լու֊ծում֊ների, մոռանա֊լով, որ եր֊կու կետերի միջեւ ամենակարճ հեռավորությունն այնուամենայնիվ ուղիղ գիծն է, ապա էներ֊գա֊կիրների գների ցածր մակար֊դակի ու համաշխարհային տնտե֊սա֊֊կան ակտի֊վու֊թյան սահմանա֊փա֊կումների պայմաններում, երբ տարա֊ծա֊֊շրջանային նախագծե֊֊րը ներդրումների հետգնման տեսանկ֊յունից կդառնան ավելի ծախսա֊տար, շատ ավե֊լի քիչ հավանական կլինի իռացիոնալ տարածաշրջա֊նային նախագծերի մշակումը: Պետք է ընդունել մի պարզ, շատ պարզ իրողություն. հնարավոր չէ խոսել Հարավային Կովկասում կայունության մասին, եթե տարա֊ծաշրջանում շարու֊նակվի իրար մեկուսացնելու ու տարածաշրջանային գործըն֊թաց֊ներից դուրս թող֊նելու քաղաքականությունը: Ցավով պիտի արձա֊նագրեմ, որ Հայաստանի նկատ֊մամբ բազմիցս կիրառված այդ անընդունելի մոտեցումը չի ստացել միջազգային հանրության համապատասխան արձագանքը: Եզրա֊կացու֊թյունը մեկն է. համաշ֊խար֊հային տնտեսական ճգնաժամը օբյեկտիվորեն ստիպելու է, որպեսզի տարա֊ծաշրջանը` որպես մեծ տնտեսական միավոր, դառնա ավելի արդյու֊նավետ»,-ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: