27 օգոստոսի 2020 - 12:06 AMT
Փղերին սթրեսի դեմ պայքարելու համար մարիխուանա կտան

Վարշավայում կենդանաբանական այգու անասնաբույժները որոշել են բուժական մարիխուանա տալ սթրեսի մեջ գտնվող փղերին, գրում է The Guardian-ը։

Սա պիլոտային ծրագիր է, որի նպատակը պարզելն է, թե ինչպես է մարիխուանան իջեցնում փղերի մոտ սթրեսի մակարդակը։

Մարիխուանան բուժական նպատակով տրվում է շներին և ձիերին, սակայն սա առաջին անգամն է, որ այն փորձարկվում է փղերի վրա։

Կանաբիդիոլը, որը պատրաստվում են կիրատել, չի թողնում ոչ էյֆորիկ, ոչ երիկամների և լյարդի համար վտանգավոր ազդեցություն։

Փորձարկման համար հարմար ժամանակ է ընտրվել, քանի որ ջոկը վերջերս է կորցրել ալֆա-էգին։ Սթրեսի առկայության համար ստուգվել են կենդանիների հորմոնները և հետևել են դրանց վարքին։

Photo: Agencja Gazeta/Reuters