28 օգոստոսի 2020 - 11:48 AMT
ՀԲ-ն դադարեցրել է Doing Business-ի հրապարակումը սխալների պատճառով

Համաշխարհային բանկը դադարեցրել է երկրների՝ բիզնեսի վարման վարկանիշային Doing Business հրապարակումը, փոխանցում է ՌԲԿ-ն։

ՀԲ-ն որոշել է տվյալների հավաքագրման և մշակման աուդիտ անցկացնել։ Դրա պատճառն ավելի վաղ զեկույցներում հրապարակված տվյալների փոփոխությունն է:

Կոնկրետ սխալների մասին չի նշվում, սակայն կհետազոտվեն վերջին 5 տարվա տվյալները։

Doing Business վարկանիշային ցանկը կազմվում է 2002-ից, դրանում տարբեր չափորոշիչներով գնահատվում են երկրներում բիզնես վարելու պայմանները։ Համաշխարհային բանկի այդ զեկույցում 2020-ին Հայաստանը 190 տնտեսության շարքում զբաղեցրել է 47-րդ տեղը՝ 2019-ի 41-րդի համեմատ: