28 օգոստոսի 2020 - 15:24 AMT
Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով պարգևատրվել են ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈւ զինծառայողները։

«Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվել են ՌԴ ԶՈւ զինծառայողներ Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը, իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը խրախուսվել են «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով։

Ապրիլի 7-ին Հայաստան էր ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով: