2 սեպտեմբերի 2020 - 11:12 AMT
Փաշինյան․ Այս օրն Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից

1991 թվականի այս օրն Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»,-ասվում է գրառման մեջ։

1991-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Նիստում ընդունվեց ԼՂՀ Անկախության հռչակագիրը: