2 սեպտեմբերի 2020 - 16:36 AMT
Բելառուսը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ ստեղծված իրավիճակում փոխօգնության համար

Բելառուսը չի դիմել ՀԱՊԿ երկրների օգնությանը՝ երկրում նախագահական ընտրություններից հետո առաջացած իրավիճակի մասով։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ այդ պատճառով այդքան էլ կոռեկտ չէ և նաև վաղաժամ է գնահատական տալ՝ ինչ կլինի, երբ Բելառուսը դիմի ՀԱՊԿ-ին, իսկ փոխօգնության մեխանիզմները և ձևերը քննարկվում են կոնկրետ դեպքերով։

Բելառուսում օգոստոսի 10-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը դուրս է եկել փողոց՝ ընդդեմ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ պնդելով, որ վերջինս կեղծել է ընտրությունները՝ հօգուտ իրեն։ Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի ընտրված նախագահին հաղթանակի կապակցությամբ։