3 սեպտեմբերի 2020 - 10:58 AMT
Գերմանացի վիրուսոլոգ․ 5 օրը հերիք է Covid-19-ի կարանտինի համար

Բեռլինի հիվանդանոցներից մեկի վիրուսոլոգիայի բաժանմունքի պետ, Գերմանիայի առաջատար վիրուսոլոգ Քրիստիան Դրոսթենի խոսքով՝ ստանդարտ երկշաբաթյա կորոնավիրուսյան մեկուսացումը շատ երկար է։ Fortune հարթակի փոխանցմամբ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ 5 օրից հետո այլևս վարակիչ չեն, ըստ այդմ մեկուսացումն էլ պետք է լինի այդքան ժամանակով։

Նրա խոոսքով՝ կարճ կարանտինները հանրության քիմքին ավելի հաճելի կլինեն։

Դրոսթենի կարծիքով՝ 5 օրը չպետք է ծախսվի թեստավորելու և դրա արդյունքներին սպասելու վրա։ Հակառակը, թեստերը պետք է անել կարանտինից հետո՝ հասկանալու համար՝ մարդ վարակված եղել է կամ դեռ վարակիչ է, թե՝ ոչ։