Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանում ալկոհոլից թունավորման 38 դեպք է գրանցվել. 25-ը՝ Արմավիրի մարզից, 12-ը՝ Երևանից, 1-ը՝ Կոտայքի մարզից: Նրանցից 14-ը մահացել են։
Սեպտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ ալկոհոլային թունավորման 27 դեպք էր արձանագրվել` 14 մահվան ելքով։ Սա նշանակում է, որ վերջին 24 ժամում ևս 11 թունավորման դեպք է եղել։
Առողջապահության նախարարությունը հայտնում է` պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուրը մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումն է։
Երևանում որոշ տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ՝ որպես օղու փոխարինիչ, մյուսների օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար հետազոտությունները շարունակվում են։