4 սեպտեմբերի 2020 - 10:59 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 190 նոր դեպք կա և 5 մահ

Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,461-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 190-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 891 դեպք կա, այլ պատճառով՝ 272։

Ապաքինվել է ևս 402 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 39,257 է, փաստացի բուժվողներինը՝ 4041 է։

Մեկ օրում թեստավորվել է 2363 մարդ։ Ընդհանուր առմամբ, 213,644 թեստ է արվել։