ԱՀԿ մամուլի խոսնակ Մարգարեթ Հարիսը հայտարարել է, որ պետք չէ կորոնավիրուսի դեմ համատարած պատվաստումներ ակնկալել մինչև 2021 թվականի կես։ Այս մասին փոխանցում է Reuters-ը՝ նշելով, որ դա կապված է պատվաստանյութերի անվտանգության և էֆեկտիվության կարևորության հետ։
«Փորձարկումների 3-րդ փուլն ավելի երկար ժամանակ պետք է պահանջի, քանի որ մենք պետք է հավաստիանանք՝ ինչքան ազդեցիկ և անվտանգ է պատվաստանյութը»,- ասել է նա։
Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում 100-ից ավելի ընկերություն։ Դրանցից փորձարկումների երրորդ (վերջնական) փուլում են մի քանիսը, ներկայումս պաշտոնապես գրանցվել է միայն ռուսական պատվաստանյութը։
Սեպտեմբերի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 26․3 մլն մարդ, մահացել է 869,000-ը, առողջացել է 17․5 մլն-ը։