8 սեպտեմբերի 2020 - 10:12 AMT
Բժշկական առցանց հարթակ է ստեղծվել

Գործարկվել է նոր և անվճար բժշկական հարթակ (Doctor Yan), որը հնարավորություն կտա ընտրելու բժիշկ` հիմնվելով տրամադրված մատչելի, օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության վրա, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Այցելուի համար հավելվածի հնարավորություններն են՝

• նշված քաղաքում գտնել տվյալ մասնագիտացմամբ գործող և գրանցված բոլոր բժիշկներին,

• կարդալ բժշկի կենսագրությունը,

• տեսնել տվյալ բժշկին այցելած այլ պացիենտների կարծիքները,

• տեսնել պարզ և օբյեկտիվ սանդղակ բժշկի առավելությունների և թերացումների մասին,

• առցանց օր և ժամ ամրագրել այցելության համար:

Հարթակը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող գաջեթների համար:

Բժշկի համար հավելվածի հնարավորություններն են՝

• գրանցվել հարթակում և լինել տեսանելի մեծ հանրության համար,

• տեսնել սեփական գործունեության օբյեկտիվ գնահատականը,

• օգտվել հավելվածի մի շարք ծառայություններից՝ գովազդից մինչև վիճակագրություն,

• քայլել ժամանակին համընթաց: