Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։11-ին, Մ4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են Ford մակնիշի և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։
12 մարդ է տուժել։ ՃՏՊ-ն եղել է Ծովագյուղի խաչմերուկում, տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով 11 տուժած տեղափոխվել է Սևանի ԲԿ, մեկ տուժած՝ Դիլիջանի ԲԿ։