8 սեպտեմբերի 2020 - 13:30 AMT
Արցախ ելումուտի սահմանափակումները հանվել են

Արցախի պարետ և տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ երկիր ելումուտքի սահմանափակումները հանվում են:

Այսուհետ Արցախից դուրս գալու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ։ Հանվում է նաև Արցախ մտնելու համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու պարտադիր պայմանը։

Անցակետում բուժանձնակազմը մտնող յուրաքանչյուր մարդու ջերմաչափելու է և իրականացնելու արտաքին զննում:

Սահամանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի անկումն է և դրա հետևանքով ռիսկերի նվազումը: Դրան զուգահեռ ուժեղացվելու են հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները։