Նորվեգացի իրավաբան Քրիստիան Թիբրինգ Յեդեն նոմինացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը կդառնա 2021 թվականի նոմինանտներից մեկը։
Իրավաբանի խոսքով՝ Թրամփն արժանի է այս մրցանակին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պատմական գործարքում իր ունեցած դերի համար։
Սա առաջին անգամը չէ, որ Գեյեն Թրամփին նոմինացնում է Խաղաղության մրցանակի համար․ նախորդ անգամ դա 2018-ին էր՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովից հետո։
Դեռ մեկ տարի առաջ, երբ 2019-ին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել էր Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին, Թրամփը հայտարարել էր, որ ինքը պետք է ստանար Ահմեդիի փոխարեն այդ մրցանակը։
Ահմեդին պարգևատրվել էր հարևան Էրիթրեայի հետ 20-ամյա հակամարտությունը կարգավորելու համար։