10 սեպտեմբերի 2020 - 11:00 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 174 նոր դեպք կա և 1 մահ

Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,326-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 174-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 210 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41,233 է, փաստացի բուժվողներինը՝ 2908 է։

Մահվան 1 դեպք է գրանցվել` կորոնավիրուսից, այլ պատճառով մահվան դեպքեր չեն գրանցվել: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 906 դեպք կա, այլ պատճառով՝ 279։

Մեկ օրում թեստավորվել է 3250 մարդ։ Ընդհանուր առմամբ, 227,809 թեստ է արվել։