11 փետրվարի 2009 - 20:37 AMT
Երեւանում կանցկացվի «Art-Expo» ցուցահանդեսը
Փետրվարի 13-ին Հայաստանի Նկարիչների միության շենքում կկայանա «Art-Expo» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացվելու է Հայաստանի մշակութային գործիչների գրեթե ողջ հավաքակազմը: Այցելուները հնարավորություն կստանան ծանոթանալու հայ նկարիչների աշխատանքների հետ, որոնք ստեղծվել են 2008թ., ինչպես նաեւ ծանոթանալու 2009թ. ծրագրվող համերգների, բեմադրությունների, ցուցահանդեսների եւ փառատոնների մեծամասնության հետ:

Ցուցահանդեսին ներկայացվելու են արվեստի բոլոր ժանրերում ստեղծագործող Հայաստանի մոտ 30 մշակութային գործիչների աշխատանքներ, որոնք համագտործակցում են պետական, մասնավոր եւ հասարակական կազմակերպությունների հետ:

«Art-Expo» ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ փետրվարի 14-ը, կազմակերպվել է Հայաստանի Մշակույթի նախարարության եւ Ցուցահանդեսների կազմակերպման «Expomedia» կենտրոնի կողմից: