Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 28 միլիոնը։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։
Ընդհանուր առմամբ գրանցվել է 28,047,828 վարակակիր, որից 18,849,981-ն ապաքինվել է, 906,195 մարդ մահացել է, գրում է ՏԱՍՍ-ը։
Վարակակիրների ամենամեծ քանակը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 6,395,603, որին հաջորդում են Հնդկաստանը՝ 4,465,863 ցուցանիշով և Բրազիլիան` 4,197,889:
ՌԴ-ում գրանցվել է վարակի 1,046,370 դեպք, որից 862,373-ն ապաքինվել է, 18,263-ը՝ մահացել։
Սեպտեմբերի 11-ին ուղիղ կես տարի է լրանում այն օրվանից, երբ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա հայտարարեց։Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,503-ի, առողջացածների ընդհանուր թիվը 41,434 է, փաստացի բուժվողներինը 2880 է։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 909 դեպք կա, այլ պատճառով՝ 280։