5 հուլիսի 2003 - 18:57 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍՕՐ ՏՈՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Այսօր Հայաստանը տոնում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին երկրի քաղաքացիները քվեարկել են անկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման օգտին, այդպիսով արտահայտելով ազատ եւ ժողովրդավարական պետությունում ապրելու իրենց ցանկությունը: Տոնի կապակցությամբ Հայաստանի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել երկրի բարձրագույն ղեկավարությունը: Նշենք, որ մայիսի 25-ին Հայաստանի քաղաքացիները հավանություն չտվեցին հանրաքվեի ներկայացված երկրի գործող Սահմանադրության փոփոխությունների նախագծին: