11 փետրվարի 2009 - 21:10 AMT
Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշով 9 կետով զիջել է իր դիրքերը
Փետրվարի 11-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը անցյալ ամսավա համեմատությամբ զիջել է իր դիրքերը 9 կետով եւ 278 միավորով զբաղցենում է աղյուսակի 121-րդ հորիզոնականը: Վարկանիշով կրկին առաջատարներն են Եվրոպայի գործող չեմպիոններ` իսպանացիները, նրանց հաջորդում են գերմանացիները, երրորդ տեղում են հոլանդացիները: Նշենք, որ նախորդ աղյուսակի համեմատությամբ, որը հրապարակվել էր հունվարի 14-ին, առաջին տասնյակում փոփոխություններ չկան:

ՖԻՖԱ-ի ազգային թիմերի հաջորդ վարկանիշը կհրապարակվի մեկ ամսից:

Առաջին տասը թիմերի եւ Հայաստանի ազգային հավաքականի մրցակից թիմերի վարկանիշային դիրքը ենթախմբում հետեւյալ տեսքն ունի.
1. Իսպանիա-1693
2.Գերմանիա-1403
3. Հոլանդիա-1357
4.Իտալիա-1318
5.Բրազիլիա-1248
6.Արգենտինա-1181
7.Խորվաթիա-1178
8.Անգլիա-1136
9.Ռուսաստան-1119
10.Թուրքիա-1040


53.Բելգիա-568
59.Բոսնիա-535
67.Լատվիա-492
121.Հայաստան-278
122. Էստոնիա-265
136.Ադրբեջան-213.