14 սեպտեմբերի 2020 - 11:00 AMT
Աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի օրական ռեկորդ է սահմանվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է աշխարհում մեկ օրվա ընթացքում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշի մասին։ BBC-ի փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսն ախտորոշվել է 307,930 մարդու մոտ:

Ամենաշատ դեպքերը գրանցվել են Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Բրազիլիայում:

Իսկ մահվան դեպքերն աճել են ավելի քան 5500-ով՝ աշխարհում վիրուսից մահերը հասել է 917,417-ի:

Կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 28.9 մլն մարդ, որից 6․5 մլն-ը՝ Միացյալ Նահանգներում։ Ընդհանուր առողջացել է 19․6 մլն մարդ։

Նոր դեպքերի թվով նախորդ օրական ռեկորդը սահմանվել էր սեպտեմբերի 6-ին՝ 306.857 ախտորոշվածով։