14 սեպտեմբերի 2020 - 11:02 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 107 նոր դեպք կա և 3 մահ

Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,969-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 107-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 34 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41,693 է, փաստացի բուժվողներինը՝ 3075։

Մահվան 3 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 919 դեպք կա, այլ պատճառով՝ 282։

Մեկ օրում թեստավորվել է 2631 մարդ։ Ընդհանուր առմամբ, 240,943 թեստ է արվել։