14 սեպտեմբերի 2020 - 12:07 AMT
Նոր հակառեկորդ Վրաստանում՝ Covid-19-ի 165 նոր դեպք

Վրաստանում կրկին կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել՝ 165 նոր դեպք։

Ըստ վարակի մշտադիտարկման կառավարական StopCov կայքի, համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է Covid-19-ի 2392 դեպք, որից 1 369 մարդ ապաքինվել է, 19-ը՝ մահացել։

Կարանտինում այժմ 5882 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 390։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի այն ուսումնական հաստատությունները, որոնք սկսել են ուստարին, պետք է անցնեն հեռավար ուսուցման։ Որոշումը վերաբերում է մասնավոր դպրոցներին և բուհերին։

Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։