12 փետրվարի 2009 - 13:10 AMT
Թուրքիայի նախագահի Մոսկվայում ընթացող բանակցությունների հիմնական թեման էներգետիկան է
Փետրվարի 12-ին մեկնարկել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պետական այցը Մոսկվա: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Հաղորդվում է նաեւ, որ այցի ընթացքում Թուրքիայի նախագահը կայցելի Թաթարստանի մայրաքաղաք Կազան, որտեղ կհանդիպի Թաթարստանի նախագահ Մինտիմեր Շայմիեւի հետ: Այցը կավարտվի փետրվարի 15-ին, հաղորդում է Anatolia News Agensy-ն: