14 սեպտեմբերի 2020 - 16:36 AMT
Իսրայելում կրկին կարանտին կհայտարարվի

Իսրայելի կառավարությունը որոշել է 3 շաբաթով կրկին խիստ կարանտին սահմանել երկրում՝ խոչընդոտելու կորոնավիրուսի տարածմանը։ Այդ մասին իրազեկել է իսրայելյան «Կան» ռադիոն։

Սահմանափակումները կսկսեն գործել սեպտեմբերի 18-ից։ Բնակիչներին կարգելվի տնից 500 մ ավելի հեռանալ։ Ռեստորանները, մարզասրահները և լողավազանները կրկին կփակվեն, գրում է Gazeta.ru-ն։

Իսրայելում Covid-19-ով վարակվել է 153,800 մարդ, ապաքինվել՝ 114,600, մահացել՝ 1100։

Համավարակի բռնկումից ի վեր վարակակիրների քանակն աշխարհում հատել է 29 միլիոնը, ավելի քան 900,000 մարդ է մահացել։