15 սեպտեմբերի 2020 - 10:45 AMT
Մնացականյանը Կահիրեում այցելել է հայկական և հունական եկեղեցիներ

Եգիպտոս պաշտոնական այցի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շրջել է նաև Կահիրեի Սուրբ Գևորգ հունական ուղղափառ եկեղեցում։

Բացի այդ, նրա գլխավորած պատվիրակությունը եղել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում: Նրանց ուղեկցել է Կահիրեի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը։

Այցի ժամանակ Մնացականյանը հայտարարել էր նաև, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է Արևելյան Միջերկրականի զարգացումներին և իր համերաշխությունն է հայտնում Հունաստանին ու Կիպրոսին՝ բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Նա նշել էր, որ նույն կերպ ցանկանում է ընդգծել նաև Հայաստանի համերաշխությունն ու աջակցությունը Եգիպտոսին։