12 փետրվարի 2009 - 14:02 AMT
Հայաստանի արժեթղթերի շուկայում պարտատոմսերի առքուվաճառքի ընդհանուր գումարը կազմել է 12 մլն դրամ
Նախօրեին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում կորպորատիվ պարտատոմսերի առքուվաճառքի 3 գործարք է կնքվել ` 12 478 931 դրամ ընդհանուր ծավալով: Գործարքները կնքվել են հետեւյալ թողարկողների պարտատոմսերով.

«Արդշինինվեստբանկ» (ASBKB1, ծավալը` 201 622,4 դրամ, միջին կշռվաժ գինը` 10 081 դրամ, տարեկան եկամտաբերությունը` 9.5063%);

«ԻՄԷՔՍ Գրուպ» (EMXGB1, ծավալը` 10 016 124 դրամ, միջին կշռվաժ գինը` 10 016,124 դրամ, տարեկան եկամտաբերությունը` 12%);

«Վալլետտա» (VALTB3, ծավալը` 2 261 185,52 դրամ, միջին կշռվաժ գինը` 51 390.58 դրամ, տարեկան եկամտաբերությունը` 12.1999%):