15 սեպտեմբերի 2020 - 12:20 AMT
Արցախում Covid-19-ի 3 նոր դեպք ու օջախ կա

Արցախում կորոնավիրուսային վարակի (Covid-19) 3 նոր դեպք է հաստատվել, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից մեկը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է, մյուս 2-ը Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է ևս 4 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 38, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 104 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13,039 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում 2020-ի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։