15 սեպտեմբերի 2020 - 12:52 AMT
Apple-ը նոր խելացի ժամացույցներ կցուցադրի սեպտեմբերի 15-ին

Ամերիկյան Apple ընկերությունը սեպտեմբերի 15-ին կանցկացնի նոր գաջեթների մեծ շնորհանդես, թեև պաշտոնական տեղեկություն չկա, թե կոնկրետ ինչ է ներկայացվելու:

ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ ԶԼՄ-ներին ուղարկված հրավերի մեջ գրված է եղել «Ժամանակը թռչում է»: Վերլուծաբանները կարծում են, որ սպասվում է նոր ժամացույցների՝ Apple Watch-երի ցուցադրություն։

Ենթադրվում է, որ ցուցադրվելու է Apple Watch Series 5 մոդելի հաջորդ ներկայացուցիչը՝ թարմացված watchOS 7 օպերացիոն համակարգով, որը քնին հետևող ռեժիմ ունի, Fitness ծրագրի համար նախատեսված նոր կարգավորումներով թվացույց։

Սպասվում է նաև, որ ընկերությունը կարող է հայտարարել iOS 14 օպերացիոն համակարգերի նոր տարբերակների մասին։