12 փետրվարի 2009 - 15:36 AMT
Հայաստան. Պետական միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 507 760 922 դրամ
2009թ. փետրվարի 12-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60052135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, ասվում է Հայաստանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 550 000 000 դրամ, որից մրցակցային` 480 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 540 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 507 760 922 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.5000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: