Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը շարունակում են ավելանալ՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ 196 նոր դեպք կա։
Ըստ վարակի մշտադիտարկման StopCov կայքի՝ ընդհանուր առմամբ երկրում 2758 վարակակիր է գրանցվել, որից 1412-ն ապաքինվել է, մահացել է 19-ը։
Կարանտինում 6633 մարդ կա։
Ավելի վաղ վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։