16 սեպտեմբերի 2020 - 14:53 AMT
Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային է զոհվել

Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան (Տավուշի) դիրքերից մեկում զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։

Նա մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել։

Հայաստանի պաշտպանության նախարարություն նշում է, որ ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Սահմանի այս հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրումները կանխելու նպատակով հայկական ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան գործողություններ: