17 սեպտեմբերի 2020 - 18:05 AMT
ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կարող է կրկնակի երկարացվել

Ռուս գործընկերների հետ քննարկվել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո):

Հարցը քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի և «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցության շամանակ։ Ներածական խոսքով հանդես են եկել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը, տեղեկացնում է Հայկական ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են նաև 2020-ի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը։

2020-ի հունիսին հայտարարվեց, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից և ծրագրում կիսատ մնացած աշխատանքները շարունակվել սեփական միջոցների հաշվին: ՀՀ կողմից ատոմակայանին տրամադրվող բյուջետային վարկի պարագայում նույնպես ռուսական «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ից են ձեռքբերումներ կատարվելու։ Ատոմակայանի ռեակտորը նախագծվել է 1960-70-ական թվականներին։