17 սեպտեմբերի 2020 - 18:53 AMT
Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղբյուսակում բարելավել է դիրքերը մեկ հորիզոնականով

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականը իր դիրքերը բարելավել է մեեկ հորիզոնականով և զբաղեցրել է 101-րդ հորիզոնականը։

101-րդ հորիզոնականը ներկայումս ՀՀ ընտրանին կիսում է Լիբիայի հավաքականի հետ։

Հայաստանի հավաքականն ունի 1215 միավոր՝ նախորդ 1213-ի փոխարեն։

Ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ հորիզոնականում Ֆրանսիան է, հաջորդում են Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան։