17 սեպտեմբերի 2020 - 19:19 AMT
«Իմ քայլից» Արմեն Փամբուխչյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել

Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

ԱԺ-ից հայտնում են, որ ըստ օրենքի, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Այդ արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չէր բացառել, որ Փամբուխչյանն աշխատանքի կանցնի գործադիրում։