18 սեպտեմբերի 2020 - 10:51 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 239 նոր դեպք կա. Ապաքինվել է ևս 138 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 46,910-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 239-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 138 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 42,369 է, փաստացի բուժվողներինը՝ 3330։

Մահվան 3 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, 2-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 926 դեպք կա, այլ պատճառով՝ 285։

Մեկ օրում թեստավորվել է 3769 մարդ։ Ընդհանուր առմամբ, 255,927 թեստ է արվել։