18 սեպտեմբերի 2020 - 10:54 AMT
«Քաղաքացիական պայմանագիրը» նոր ձևաչափ է ձևավորել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ձևաչափ է ձևավորել, որտեղ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները քննարկում են օրակարգային հարցեր։ Այդ մասին ՔՊ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այսօրվա օրակարգային հարցը վերաբերում էր տնտեսությանը՝ կորոնավիրուսի պայմաններում» , - ասել է Սիմոնյանը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ այլ կուսակցությունների հետ հարաբերությունների մասին քննարկումներ չեն եղել։

Սիմոնյանն ասել է, թե այս ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական։

Սեպտեմբերի 17-ի երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավաքին մասնակցել են նաև մարզպետները, կառավարության այլ անդամներ։