18 սեպտեմբերի 2020 - 16:26 AMT
Հոկտեմբերի 5-ից Qatar Airways-ի թռիչքները դեպի Երևան ամենօրյա կդառնան

Qatar Airways-ը հոկտեմբերի 5-ից դեպի Երևան թռիչքների թիվը կավելացնի՝ դարձնելով ամենօրյա, տեղեկացնում է ավիաընկերությունը:

Qatar Airways-ն սեպտեմբերի 15-ից կանոնավոր թռիչքներ է իրականացնում դեպի Երևան:

«Զվարթնոց» օդանավակայանն ավելի վաղ հրապարակել էր այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը: Qatar Airways-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Ավիաընկերությունը հնարավորություն է տալիս ճանապարհորդել ավելի քան 85 ուղղությունով։