18 սեպտեմբերի 2020 - 16:29 AMT
Գյումրիի քաղաքապետն ու փոխքաղաքապետը կորոնավիրուսով են վարակվել

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը հայտնել է, որ քաղաքապետը սեպտեմբերի 17-ին թեստ է հանձնել, որի դրական պատասխանը ստացել է սեպտեմբերի 18-ին, տեղեկացնում է Shantnews.am-ը։

«Սամվել Բալասանյանն այժմ բժիշկների հսկողության տակ է և բուժումը ստանում է տանը»,- ասել է մամուլի քարտուղարը։

Առաքելյանը հավելել է, որ բացի քաղաքապետից, նաև քաղաքապետի երկրորդ տեղակալի՝ Հայկ Սուլթանյանի մոտ է Covid-19-ը հաստատվել։ Եվս 26 աշխատակից է թեստավորվել, նրանց մոտ վիրուսը չի հաստատվել։