Հոկտեմբերի 5-ից Վանաձորում կմեկնարկի կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Այս պահին ընթանում են առողջության առաջնային պահպանման բժիշկների վերապատրաստման դասընթացներ:
Սքրինինգային հետազոտությունները մեկնարկում են Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում:
50-69 տարեկան կանայք, ովքեր գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, հոկտեմբերի 5-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար:
Շարժական մամոգրաֆը շրջելու է նաև Լոռու մարզի մյուս քաղաքներում, որի մասին կհայտարարվի լրացուցիչ։