18 սեպտեմբերի 2020 - 18:21 AMT
Մեքենայով ականի վրա պայթած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Սեպտեմբերի 16-ին ԶՈւ պայմանագրային զինծառայողներից մեկը ԶԻԼ մեքենայով Վահան գյուղի սահմանամերձ տարածքում՝ մարտական դիրքերի հարևանությամբ, ականի վրա պայթելու հետևանքով վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։

Պաշտպանության նախարարությունից PanARMENIAN.Net-ին ասացին, որ պատահարը զինծառայողի ծառայության հետ կապ չունի։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում, ստացել է ուղեղի ցնցում։