18 սեպտեմբերի 2020 - 19:55 AMT
Reuters․ Թրամփը կարգելի TikTok-ի ու WeChat-ի ներբեռնումներն ԱՄՆ-ում սեպտեմբերի 20-ից

ԱՄՆ-ի առևտրի նախարությունը պատրաստվում է նոր հրաման ստորագրել՝ համաձայն որի սեպտեմբերի 20-ից արգելվում է երկրի տարածքում ներբեռնել չինական հայտնի TikTok հավելվածը, փոխանցում է Reuters-ը՝ երեք պաշտոնական աղբյուրի վրա հղումով։

Ըստ տվյալների՝ առևտրի նախարարությունը TikTok-ն ու չինական մյուս հավելվածների, ինչպիսին օրինակ WeChat-ն է, բեռնման արգելքը կարող է հրապարակվել արդեն սեպտեմբերի 18-ին։ Այդ հրամանագիրն ուժի մեջ կմտնի սակայն, միայն սեպտեմբերի 20-ին ու կարգելի TikTok ու WeChat հավելվածների նոր տարբերակների բեռնումը։

TikTok-ի մայր ընկերությունը՝ ByteDance-ը մի քանի շաբաթ է՝ բանակցություններ է անցկացնում Microsoft և Oracle ընկերությունների հետ՝ նոր TikTok Global-ի ստեղծման համար։ Ընկերությունը ցանկանում է լուծել խնդիրը, որ ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ կապված օգտատերերի անձնական տվյալների հետ։

Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել դադարեցնել ամերիկյան TikTok-ի գործունեությունը, եթե այն չվաճառվի ամերիկյան ընկերության մինչև սեպտեմբերի 15-ը։ Microsoft-ը հրաժարվել է այդ աշխատանքներից, որպես թեկնածու մնացել են միայն Oracle и Walmart-ը։